Ամենաիմաստուն. Արփի Գաբրիելյանը` Սամվել Ալեքսանյանի կնոջ մասին

Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ`Շողերինայի ծննդյան տարեդարձն է:

Շողերինային մի շարք բարեմաղթանքներ են հղել հայ հայտնիները: Սիլվա Հակոբյան, Հռիփսիմե Ելինյան, Հռիփսիմե Հակոբյան և ուրիշներ… Մեր աչքից չի վրիպել նաև դերասանուհի Արփի Գաբրիելյանի ջերմ շնորհավորանքն`ուղղված գործարարի կնոջը:

«Ծնունդդ շնորհավոր, ամենաբարի ու ամենաիմաստուն, իմ շատ սիրելի Շողերինա»,- գրել է Արփի Գաբրիելյանը:

Նշենք, որ գրեթե 1 ու կես տարի առաջ StarNews-ը ներկայացրել էր Սամվել Ալեքսանյանի որդու`Դուբայում կայացած հարսանիքի կադրերը: Այս հարսանիքի կադրերը`ի տարբերություն այս ընտանիքի նախորդ հարսանիքների, ավելի քիչ էին տարածվում:

Հետաքրքրականն այն է, որ նախկին դեպքերում համացանցում տարածվում էին խնամիների ով լինելը, սակայն այս անգամ կարծես թե տեղեկություններ չկան`Ալեքսանյանի հարսի ընտանիքի և հնարավոր օլիգարխիկ բարեկամների մասին:

Ինչևէ, հետևելով նրա հարսանեկան լուսանկարներին և կերպարին` ակնհայտ երևում էր, որ Սամվել Ալեքսանյանի հարսի`Ինգայի ճաշակը տարբերվում է իր «տալերի» ճաշակից, նա նախընտրել է առանց քարերի ու փայլերի, ավելի յուրօրինակ և արիստոկրատ հարսանեկան զգեստ ու կերպար:

Նշենք, որ հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել էր տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ էին Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:

Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում էին պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար:

Leave a Comment