Անհետ որոնվող Իշխան Սիմոնյանին հայտնաբերել են uպ.անված. Մանրամասներ

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածվել, որում ասվում էր․ «ՏԱՐԱԾԵԼ!!!!

Իշխան Սիմոնյանը հուլիսի 25_ի գիշերը դուրս է եկել տանից` մասիվի տարածքից, և այլևս չի վերադարձել։Տեսնողներին կամ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես զանգահարել նշված համարներից որևէ մեկով` 077211446 Մարիամ 098668648 Սոկրատ Հ.Գ ոստիկանություն դիմել են»: Իսկ արդեն օգոստոսի 26-ին արդեն բացահայտվել է նրա սպանությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Իշխան Սիմոնյանը։

 

Վերջինս դուրս էր եկել տանից և չէր վերադարձել և 2 օր նրան որոնելուց հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ նրա մասին տեղեկություններ ունենալու համար ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ այդ թվում «02» հաղորդաշարով։ Ոստիկաններն ու քննիչները օրեր շարունակ ցուցաբերում են պրոֆեսիոնալիզմ, կատարում են հսկայածավալ օպերատիվ հետախուզական, հետո նրանց միացած Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները քննչական գործողություններ և օպերատիվ տվյալներով ճշտում են, թե վերջին անգամ որտեղ և ում հետ է եղել Ի․ Սիմոնյանը։ Պարզվել է, որ նա եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սոկրատ Ս․-ի հետ ու ոստիկանները մեկնում են վերջինիս բնակության հասցեն, սակայն նա տանը չի լինում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանները 1 օր նրա բնակության վայրը հսկողության տակ են վերցնում, որպեսզի երբ նա հայտնվի սպանություն կատարելու կասկածանքով նրան բերման ենթարկեն։ Օոստոսի 26-ին, Սոկրատ Ս․-ն հավանաբար տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները դուրս են եկել իր հետքի վրա, իսկ ոստիկաններն էլ հսկողության տակ են վերցրել իր բնակության վայրը, այլ ելք չունենալով, ինքնակամ ներկայանում է ոստիկանություն և հայտնում, որ սպանությունը իքն է կատարել ու պատրաստակամություն է հայտնում մատնացույց անել այն վայրը, որտեղ իր «սև գործն» է արել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ մեկնում է դեպքի վայր։ Այս պահին նշված վայրը, որը Ջրվեժ թաղամասից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածն է, որը կարելի է ասել բանուկ չէ, քանի որ սողանքային է այդ հատվածում էլ նա մատնացույց է անում դիակի տեղը։ Քննիչի որոշմամբ Ս․ Սարգսյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։

Источник: mediatime.am

Leave a Comment