Առաջարկnւմ ենf պարզ հնարf, որը թnւյլ կտա 1 վայրկյանnւմ պարզել՝ արդյnf նրբերշիկ արsադրելիս միս օգsագործել են թե nչ

Դեռ մի քանի տարի առաջ «համեղ» և «օգտակար» բառերը հոմանիշներ էին համարվում:

Սակայն քիմիական արդյունաբերության զարգացմանը զուգահեռ փոխվեցին նաև ժամանակները: Համերի ու հոտերի ցանկացած համադրություն հնարավոր է ստանալ նաև լաբորատորիայում:Այսօր խանութներում վաճառվող նրբերշիկների մեծամասնության բաղադրության մեջ նույնիսկ 1 գրամ միս չկա:

Առաջարկում ենք պարզ հնարք, որը թույլ կտա 1 վայրկյանում պարզել՝ արդյոք նրբերշիկ արտադրելիս միս օգտագործել են թե ոչ:

 

Ահա հնարքը

Ընտրեք մի քանի տեսակի նրբերշիկ, որոնք ցանկանում եք ստուգել: Եփեք դրանք ու արդեն պատրաստի վիճակում ձեռքով կիսեք մեջտեղից:

Եթե նրբերշիկը բարձրորակ է, ուրեմն մի կտորի եզրը փոս ընկած կլինի, իսկ մյուսը՝ ուռուցիկ:

Դա վկայում է այն մասին, որ արտադրանքի մեջ միս կա: Իսկ եթե երկու կեսերն էլ ուղիղ են, համոզված եղեք, որ գնել եք սոյայից և քիմիական բուրավետիչներից, ճարպից և այլ հավելումներից պատրաստված նրբերշիկ:

Առհասակար, խորհուրդ ենք տալիս ինքնուրույն պատրաստել տնական նրբերշիկները կամ հրաժարվել դրանցից՝ ի օգուտ սովորական մսի:

Leave a Comment