Առեղծվшծщյին դեպք է տեղի ունեցել Վшնшձпրпւմ
Ապրիլի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վանաձորի» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու պարեկները նշված տան լոգարանում բերանքսիվայր հայտնաբերել են տան բնակիչ 31-ամյա Արամայիս Զ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է շմոլ գազը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում ՝ որպես ջոկատի հրամանատարի տեղեկալ: