Զինվորներ են բանակից զորացրվել ու ճանապարհին վթարի ենթարկվել. զորացրված զինվորն ու վարորդը կյանքից զրկվել են

Գորայք բնակավայրի հատվածում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ, քաղաքացիական մեքենան տեղափոխելիս է եղել զորացրված զինծառայողների:

Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՆԳՆ-ից՝ նշելով, որ ինքնավթար է տեղի ունեցել, 2 զոհ կա, ըստ նախնական վարկածի մեկը վարորդն է, մյուսը՝ զինծառայող, ևս 3-ը՝ տեղափոխվել հիվանդանոց:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ այսօր զինվորներ են բանակից զորացրվել ու տաքսի մեքենայով ուղևորվել են տուն։

Սիսիանի ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվել ու զորացրված զինվորներից մեկը և վարորդը, ըստ նախնական վարկածի, մահացել են։

Leave a Comment