Խանութից գնված հավը մշակված է քիմիկատներով, սակայն այն կարող եք անվտանգ դարձնել՝ նախքան սնունդի մեջ օգտագործելը: Թռչնաբուծարանի աշխատակիցը պատմել է, թե ինչպես հավը դարձնել օգտագործման համար պիտանի:
Եթե հավը եփելու եք ապուրի համար.
հավը եփեք թույլ կրակի վրա;երբ ջուրը սկսի եռալ, սպասեք 10 րոպե;անջատեք կրակը, սպասեք, մինչը հավը կսառի՝ հասնելով սենյակային ջերմաստիճանի, թափեք արգանակը:Դրանից հետո հավը եփեք սովորականի նման՝ արդեն նոր ջրով:
Եթե հավը տապակելու եք.
Տապակելուց առաջ հեռացրեք հավի կաշին, նաև յուղը, քանի որ հենց այդ հատվածներում են ամենից շատ քիմիական նյութեր կուտակված:
Լուծույթ նախապատրաստեք. 1լ ջրին 50գ աղ և 2 ճ.գ. 6% կամ 9% քացախ ավելացրեք: Հավը դրեք մեջը 1 ժամով:
Անհրաժեշտության դեպքում հավը կարող եք նման լուծույթի մեջ դնել՝ առանց կաշին հանելու:
Վերը նշված մեթոդները կիրառելով՝ կնվազեցնեք հավի մեջ պարունակվող քիմիական նյութերի քանակը: