«Իմ ընsանիքը»․ ահա թե nվքեր են Վարդան Սարգuյանի ընsանիքի անդամները

Վարդան Սարգսյանը տարիներ առաջ հանդես էր գալիս որպես երգիչ և չնայած նրան, որ նրա երգացանկում ստեղծագործությունները շատ չէին,այնուամենայնիվ նա ուներ երկրպագուներ, ովքեր առ այսօր հետևում են նրա գործունեությանը։

Վերջին տարիներին Վարդանը սկսեց ճամփորդել։
Նա բացահայտում է աշխարը և սիրում է այն, ինչով զբաղվում է այսօր։

Երկրկագնդի վրա դժվար կլինի գտնել մի վայր, որտեղ Վարդանն այցելած չլինի։ Նա հաղորդում է վարում, որտեղ ներկայացնում է աշխարհի տարբեր ծայրերի ուշագրավ սովորույթները, իրադարձությունները և այլն։

Նա նաև ունի սեփական տուրիստական գրասենյակները, որտեղ կազմակերպում և անգամ ուղեկցում է մարդկանց աշխարհի յուրաքանչյուր կետ։

Շատ հաճախ Վարդանը նույնպես ճամփորդական խմբում է լինում։ Վերջերս նրա հետ սկսել են ճամփորդել նաև նրա մայրը և քույրը։

Վարդանը մայրիկի և քույրիկի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Իմ ընտանիքը»։

Լուսանկարն արվել է ճամփորդություններից մեկի ժամանակ, որի ընթացքում ընտանիքը հիանալի ժամանակ է անցկացրել։

Leave a Comment