Սկեսուրն ում շունն ա, որ մի հատ էլ նվեր առնեմ, էնքան մի գոհ եմ, որ ծնվելա, մի հատ էլ նվեր առնեմ․․․Աշխատանքից դուրս էկա ու
ուզում էի շուտ տուն հասնել: Հարսս ու թոռնիկներս պիտի հյուր գային: Ուզում էի գնալ ու համով բաներ պատրաստել: Բայց մինչև
տուն հասնելը, դեռ պիօտի շուկա ու խանութ մտնեի, հարսիս սիրած խմորեղենից վերցնեի:
Երթուղայինը կանգնեց, նստեցի: Հետևի նստարանին մի երիտասարդ կին էր նստած հեռախոսով խոսում էր: Ես ուրիշների խոսակ-
ցությանը ականջ դնել չեմ սիրում, բայց դե փոքրիկ տարածքում, ակամայից լսում ես:Խոսում էր ընկերուհու հետ ու բամբասում էր
սկեսուրից ու սկեսրայրից. Տանել չեմ կարողանում էդ էրկուսին, զզվում եմ դրանցից, ձեռքս ճար լիներ կուղարկեի ծերանոց, բայց դե
մարդս չի համաձայնվի:
Հիմա էլ դրա ծնունդնա, հեսա աղջիկը մարդու ու իրա լա կոտների հետ կգա, դրանց հավեսը չունեմ: Լսում էի ու մարմնովս դող էր
անցնում: Փաստորեն այսպիսի հարսներ էլ կան:Հավանաբար հեռախոսի մյուս կողմում ընկերուհին հարցրեց, թե ինչ պիտի նվիրի:
Ու հետևի նստած կինը ասաց.
Կիսուրն ում շունն ա, որ մի հատ էլ նվեր առնեմ, շատ գոհ եմ, որ ծնվելա , մի հատ էլ նվեր առնեմ: Ոչ մի բան էլ չեմ առնելու: Մի հատ
սալաթ կսարքեմ, էդ կլինի իրան նվեր: Չեք պատկերացնում ինչ կատարվեց հետս, վարորդին խնդրեցի կանգնեցնել մոտակա կան-
գառում ու իջա: Հազիվ ինձ զսպեցի, որ չանպատվեմ այդ անպա տկառին: