Հայտնի է դարձել՝ քթի վիրաhատության ժամանակ 32-ամյա կնոջ մшhվшն ՊԱՏՃԱՌԸ

ԲԿ-ի փոխտնօրենը hայտնել է քթի վիրաhատության ժամանակ 32-ամյա կնոջ մшhվшն ՊԱՏՃԱՌԸ

panorama.am-ը գրում է

Ինչպես հայտնել ենք, հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում. 32-ամյա կինը քթի վիրաhատnւթյան ժամանակ մաhացել է:

«Պանորամա»-ի հետ զրույցում «Արթմեդ» ԲԿ փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանն ասաել է, որ կինն ունեցել է չարորակ հիպերթերմիա, ինչի հետևանքով մահացել է։

«Դեպքը բժշկի սխալի հետևանք չէ։ Միակ դեպքն է, որ կենտրոնում քթի վիրահատության ընթացքում մահվան դեպք է գրանցվել։

Պատճառը եղել է չարորակ հիպերթերմիան, երբ մարդու մարմնի մարմնի ջերմաստիճանը միանգամից բարձրանում է 42-43 աստիճան։

Դա գենետիկ հիվանդություն է՝ քրոմոսոմի հետ կապված, որը կարող է դրսևորվել երկրորդ կամ երրորդ նարկոզի ժամանակ»,- ասել է Ա. Ղարիբյանը։

ԲԿ փոխտնօրենի խոսքով, այս խնդիրը նախօրոք պարզել հնարավոր չէ, կինը չի նշել, որ նախկինում էլ անզգայացում է ունեցել կամ որ դրա ընթացքում խնդիրներ են առաջացել։

Leave a Comment