Ինչպես արդեն տեղյակ եք, ապրիլի 21-ին տեղի ունեցավ դժբախտ մի պատահար։ 28 տարեկան հասակում երիտասարդը որոշեց, որ այլևս այս աշխարհում ինքն անելիք չունի․․․
Բնականաբար, ժամեր անց, արդեն ողջ երկիրը տեղյակ էր այս ողբերգության մասին ու, ինչպես և ենթադրելի էր, սկսվեցին քննարկումներն ու ենթադրությունները․․
Ինչն էր պատճառը, ինչը ստիպեց նրան գնալ նման ծայրահեղ քայլի, ինչպես կարելի էր․ այդքան երիտասարդ, բայց ցավոք այնպիսի ծանր հոգու բեռով, որ եղավ անդառնալին․․․
Ցավոք սրտի քիչ չէին նաև այնպսի մարդիկ, ովքեր՝ առանց իսկությունն իմանալու, շտապեցին իրենց անմարդկային մեկնաբանությունները շաղ տալ ու «հեղինակավոր» կարծիք հայտնել․․․
Անհարգելիներս, պահանջում եմ, որպեսզի անմիջապես վերջ դնեք ձեր անհիմն ու անտեղի մեղադրանքներին, կամ առավել ևս վիրավորանքներին։ Դուք չգիտեք թե ինչ է եղել իրականում․․․Հետևաբար, կանգ առեք․ մի պահ հիշեք, որ տեղի է ունեցել ողբերգություն, իսկ մնացածը ձեր գործը չէ։ Ննջես խաղաղությամբ, Ավետ ջան․․
Իր էջում գրել է Լիլիթ Մեսրոպյանը