Այս պահին սուպերմարկետներում և մրգերի խանութներում առկա է մեծ քանակությամբ լոլիկ։ Իսկական սեզոնն է, սակայն որակի առումով այդպես չենք ասի։
Շատ քիչ են որակյալ ՝ կարմիր լոլիկները։ Իսկ ի՞նչ արժե 1 կգ լոլիկը այս պահի դրությամբ։ Լոլիկի արժեքը միջինում 450 դրամ է։ Խոսքը 1 կգ-ի արժեքի մասին է։ Սա միջինացված արժեքն է ՝ նորմալ որակի լոլիկների։ Լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, A և C վիտամիններ, ինչպես նաև մի շարք հակաօքսիդանտներ, որոնց շարքին են դասվում նաև լիկոպինը, լյուտեինը, բետա-կարոտինը, ալֆա-լիպոյաթթուն և խոլինը:
Լիկոպինը պատասխանատու է լոլիկի գույնի համար, ուստի կարմիր լոլիկները շատ ավելի օգտակար են, քան այլ երանգ ունեցողները: Լոլիկների բաղադրության մեջ պարունակվող լիկոպինը կանխում է քաղցկեղի ուռուցքների առաջացումը, ինչպես նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մակուլադեգեներացիայի դեմ, որը կարող է դառնալ կուրության պատճառ:
Ընդ որում՝ ջերմային մշակման դեպքում լիկոպինի քանակությունը միայն ավելանում է, ուստի միայն հում լոլիկ ուտելը պարտադիր չէ: Նաև շատ օգտակար է լոլիկն արևածաղկի կամ ձիթապտղի յուղի հետ օգտագործելը, քանի որ այդ դեպքում օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում:
xohanoc.am