Վերադառնում ենք նորից ձմեռվա։ Եղանակի վատ անակնկալը շուտով՝ Հայաստանում․ Երբ է սկսվում

Եղանակը կտրուկ փոփոխության է ենթարկվում։ Իմացեք թե ինչ է սպասվում՝ ստորև․․

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո աստիճանաբար կնվազի․․

Երևանում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ․․․

Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ․․ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, որոշ տեղեր նույնիսկ ավելի շատ, իսկ եթե համեմատեք այսօրվա 30 աստիճանի հետ, ապա 15 աստիճանով

Leave a Comment