Տղան ու աղջիկն ընկել են «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից

Հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների հերթապահ խումբը ընկած քաղաքացիներից տղային օգնություն է ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել

Leave a Comment