Փnւռում uմենի էի․ Գnրծից sուն էի վերադառնnւմ, երբ ականաsես եղա մոs 25 sարեկան վարnրդի արարfին

Փnւռում uմենի էի․ Գnրծից sուն էի վերադառնnւմ, երբ ականաsես եղա մոs 25 sարեկան վարnրդի արարfին
Աշխատանքից տուն էի վերադառնում երթուղայինով, երբ ականատես եղա մոտ 25 տարեկան վարորդի արարքին…

Կանգառում 80-82 տարեկան տատիկ բարձրացավ, ազատ տեղ նկատեց և զգույշ նստեց: Լուռ հետևում էի նրան. նա պայուսակից թաշկինակ հանեց, բացեց այն և սկսեց 10-դրամանոց մետաղադրամներով 100 դրամ հաշվել:

Հաջորդ կանգառում խնդրեց վարորդին կանգ առնել, շնորհակալություն հայտնեց երիտասարդին և մեկնեց ձեռքը, որպիսի տա գումարը:
Իսկ հետո եղավ այն, ինչ ոչ ոք չէր ակնկալում տեսնել. վարորդը հրաժարվեց վերցնել գումարը, իսկ երբ տատիկը պնդեց, նա ասաց, որ ուղղակի պատուհանից դուրս կգցի մետաղադրամները:

Տատիկը հուզմունքից սկսեց արտասվել, երբ հանկարծ երիտաարդը խնդրեց բոլորին 2 րոպե սպասել: Վազեց կանգառին մոտ գտնվող խանութ և մի քանի րոպե անց դուրս եկավ 2 մեծ տոպրակներով, որոնք տվեց տատիկին:

Էլ չպատմեմ տատիկի ռեակցիայի մասին, ով բարձրաձայն արտասվելով և շնորհակալություն հայտնելով հեռացավ, երբ հանկարծ նստած կանանցից մեկը դժգոհ ձայնով ասաց.
-Մի՞թե արժեր ինչ-որ շնորհակալություն ստանալու համար այդքան գումար ծախսել, իսկ ուղևորներին էլ սպասեցնել:

Երիտասարդը պտտվեց, նայեց կնոջը և ասաց, որ վերջինս իջնի երթուղայինից, այլապես չի շարունակի ճանապարհը:
Այս երիտասարդը ստիպեց հավատալ, որ աշխարհը դեռ փրկվելու հնարավորություն ունի, դեռ կան բարի մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել

#Փnւռում #uմենի #էի #Գnրծից #sուն #էի #վերադառնnւմ #երբ #ականաsես #եղա #մոs #sարեկան #վարnրդի #արարfին

Leave a Comment