Քիչ անց հազարավոր հասցեներ կմնան առանց ջրի

Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում հուլիսի 8/9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 9-ի ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արտիմետ, Այգեկ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Բաղրամյան, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ գյուղերի և Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a Comment